«Բարձունքներում՝ Աստծուն փառք, երկրի վրա՝ խաղաղություն, մարդկանց մեջ՝ հաճություն». Ղուկաս 2․14։

Խաղաղություն, որն անկախ է արտաքին իրավիճակներից ու պարագաներից: Սուրբ Ծննդյան բարի լուրը խաղաղության ավետիս էր ինչպես Արցախից բռնի տեղահանված մանուկների, պատանիների ու նրանց ծնողների, այնպես էլ բոլորիս համար…

Դեկտեմբերի 23-ից մինչև հունվարի 15-ը, Հայաստանի ավելի քան 30 բնակավայրում, այդ թվում եւ սահմանամերձ գյուղերում, վեց տասնյակից ավելի միջոցառում կազմակերպվեց, որոնց ընթացքում ավելի քան 10 000 մանուկ ու պատանի վայելեց տոնական ջերմ մթնոլորտն ու նվերներ ստացավ:

Ահա միջոցառումներից մի քանիսը՝ մեր տեսախցիկում։

 

ԵՐԵՎԱՆ

Երկու օր շարունակ՝ 7 սեանսով, ավելի քան 2200 երեխա Երեւանի Բաղրամյան 18 հասցեում վայելեց մեր «Հայասա» թատերախմբի՝ Սուրբ Ծննդյանը նվիրված յուրահատուկ ներկայացումը։

Փոքրիկներն իրենց հետ տուն տարան ինչպես Աստծո լույսը խորհրդանշող մոմերը, այնպես էլ օգտակար իրերով ու խաղերով լի պարկերը։

 

ԳՅՈՒՄՐԻ

1500 հանդիսական եւ 1000 երեխա AMAA-ի Գյումրու կենտրոնում ականատես եղավ բարու՝ թեեւ դժվարին, բայց անխուսափելի հաղթանակին չարի նկատմամբ՝ Սուրբ Ծննդյանը նվիրված թատերական ներկայացման միջոցով։

Բոլոր երեխաներն, այդ թվում 170-ը՝ Արցախից բռնի տեղահանված մանուկներ, ստացան ամանորյա նվերներ:

 

ԻՋԵՎԱՆ

Մեր «Հայասա» թատերախումբը սիրով այցելեց Իջեւան եւ բեմականացրեց «Սուրբ Ծնունդն անտառում» ներկայացումը 200-ից ավելի երեխայի, այդ թվում՝ Արցախից բռնի տեղահանված 71 մանուկի համար։

 

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐ

Սուրբ Ծննդյան ուրախությունը 14 սահմանամերձ գյուղեր հասցնելու առաքելությամբ AMAA-ի Վարդենիսի գրասենյակի թիմը 4 օր շարունակ այցելություններ կազմակերպեց այդ համայնքներ՝ երեխաներին պարգեւելով ջերմ ժպիտներ եւ ամանորյա նվերներ։

 

Ընթերցե՛ք նաեւ՝
Բարի Լուրն ավետվեց Հայաստանի գրեթե բոլոր մարզերում

Pin It on Pinterest