AMAA Հայաստան

AMAA-ն անշեղորեն հետամուտ է
հայ ազգային ներուժի խթանմանը
եւ անհատների հզորացմանը, որոնք
նպաստում են Հայաստանի բարեկեցության
զարգացմանը:

Ավետիսյան դպրոց

AMAA-ի Ավետիսյան դպրոցն ապահովում է
12-ամյա համակողմանի, անվճար կրթություն։
Այն գործում է 7 մասնաշենքից բաղկացած
էներգախնայող եւ բնապահպանական
նորակառույց համալիրում, որն արժանացել է
LEED միջազգային հավաստագրի։

Ամառային ճամբարներ

1991 թ. ի վեր, 55 000+ երեխա հանգստանում է AMAA-ի
ամառային ճամբարներում։ AMAA-ի Հանքավանի
«Շողիկ» ճամբարային համալիրն իր կանաչապատ գոտիներով,
խաղադաշտերով, ճեմուղիներով ու տաղավարներով, 
ապահովում է տարեկան 2000 երեխայի որակյալ ժամանցը։

«Շող» կենտրոններ

Մեր «Շող» համայնքահեն ցերեկային կենտրոնները
270 դպրոցահասակ երեխաների տրամադրում են
կրթական, սոցիալական, հոգեբանական,
արտ-թերապևտիկ եւ ժամանցային ծառայություններ:

Կրթաթոշակ

Հայաստանի պետական ու միջպետական ԲՈՒՀ-երի՝ ուսուցման
առկա համակարգում սովորող ուսանողների համար:

Մեր առաքելությունը

AMAA-ն Հայաստանում հավատարմորեն աշխատում է համայնքների հետ՝ մարդկանց կյանքում ստեղծելու կրթական, բարոյական եւ հոգեւոր ամուր հիմքեր՝ ոգեշնչելով նրանց դառնալու հասարակության լիարժեք անդամներ:

10,000 +

Հովանավորված երեխա

55,000 +

Ուրախ ճամբարական

5,000 +

Սիրիահայ ընտանիք

475 +

Նվիրյալ աշխատակից

Մեր ծրագրերը

AMAA-ն Հայաստանում իրականացնում է տարբեր կրթական, սոցիալական, առողջապահական, տնտեսական եւ հոգեւոր-մշակութային ծրագրեր։

ԴԱՐՁԻ՛Ր ՄԱՍՆԱԿԻՑԸ
ՄԵԾ ՈՒ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾԻ

ՄԵՐ ԱՌՕՐՅԱՆ

Միջոցառումներ, հարցազրույցներ, հայտարարություններ, լուսանկարներ եւ տեսաանդրադարձներ մեր բազմապիսի ծառայություններից:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ

Տակաւին կ’ապրի Հալէպը, պէտք է ապրի, կարեւոր է իր դիրքը. Զաւէն Խանճեան

Տակաւին կ’ապրի Հալէպը, պէտք է ապրի, կարեւոր է իր դիրքը. Զաւէն Խանճեան

CIVILNET Զաւէն Խանճեանի ղեկավարած ընկերակցութիւնը մշտապէս մօտիկ եղած է Հայաստանին, Սուրիահայութեան, Լիբանանահայութեան եւ ընդհանրապէս օգնութեան ձեռք մեկնած է հայուն՝ հո՛ն, ուր անհրաժեշտութիւն զգացուած է: Զաւէն Խանճեան Հայաստանէն, Արցախէն գալով, անցաւ Հալէպէն: Առիթէն...

ՏԱՐԵԳԻՐՔ

AMAA

30+ տարի Հայաստանում

Մեր գործընկերները

AMAA-ն իր սոցիալական, կրթական, ազգային-մշակութային եւ այլ բարեգործական ծրագրերն իրականացնելիս համագործակցում է մի շարք պետական, հասարակական ու միջազգային կառույցների հետ:

ՄԵՐ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

Հայաստանի գրեթե բոլոր մարզերում գործում են AMAA-ի շուրջ երկու տասնյակ գրասենյակներ, ցերեկային կենտրոններ, դարմանատներ, բարեգործական ճաշարաններ, մանկապարտեզներ…

Կարծիքներ

Մարդիկ խոսում են մեր մասին…

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության՝ հայ ժողովրդի հանդեպ անցած 100 տարիների հավատի եւ ծառայության վաստակը Աստվածային սիրո իրեղեն վկայություն է եւ արժանացել է մեր ժողովրդի երախտագիտությանը։

Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ

AMAA-ն Սփյուռքի եզակի կառույցներից մեկն է։ Բացառիկ ու խորապես հայ ազգային մի կառույց, որով մենք բոլորս պետք է հպարտանանք… AMAA-ը երբեք դադար չի առնում ու մշտապես հավատարիմ է իր առաքելությանը։

Երկար տարիներ, Ընկերակցությունն ավելի լավ ապագա է կառուցել Հայաստանի համար, եւ սա խորապես գնահատված է ՀՀ Կառավարության կողմից։

Վարուժան Ներսեսյան

Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

Ուզում եմ երախտագիտություն հայտնել АМАА-ին հսկայածավալ օգնության համար՝ 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո, արցախյան առաջին պատերազմի ժամանակ, մեր անկախության ողջ ընթացքում և Արցախյան երկրորդ պատերազմից հետո։ Տեղում իրականացված հսկայական մարդասիրական գործունեությունը գնահատանքի խոսքից վեր է… Ավելի քան 100 տարի Ավետարանչականը կանգնած է կարիքավոր հայերի կողքին և իր ամենօրյա գործունեությամբ տարբեր ոլորտներում՝ հոգևորից մինչև սոցիալական, մարդկանց ավելի բարեկեցիկ կյանքի և ապագայի հույս է ներշնչում։

Լիլիթ Մակունց

ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

Շատ կարեւոր գործունեություն է ծավալում «Շող» ցերեկային կենտրոնը, այն ինձ հնարավորություն ընձեռեց ծանոթանալ Հայաստանին մեկ այլ դիտանկյունից եւս:

Բերնհարդ Մաթիաս Քիսլեր

Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան

Հիացած եմ Ավետիսյան դպրոցի համակողմանի կրթական ծրագրերով։ Տպավորիչ է նաեւ թափոնների կառավարման ոլորտում ավետիսյանցիների ստեղծարար գաղափարների կիրարկումը։

Խոստանում եմ կրկին այցելել կրթօջախ՝ առաջին իսկ առիթի դեպքում։
 

Շոմբի Շարփ

Հայաստանում Միավորված Ազգերի կազմակերպության մշտական համակարգող

Քրիստոնեական կրթությունը, որ ստացել եմ Արցախի AMAA-ի ամառային ճամբարներում, օգնեց իմ մեջ ծառայողի ոգի զարգացնել:

AMAA-ն շատ բան է արել իմ կյանքում, հատկապես` իմ մանկության տարիներին: Բայց ոչ միայն իմ, այլև բազմաթիվ հայ ընտանիքների…

AMAA-ն միշտ բավականին ակնառու, հզոր և ռազմավարական ներդրումներ է կատարել արցախցիների կյանքում՝ սոցիալական զարգացման, կրթության և մեզ համար չափազանց ռազմավարական բազմաթիվ այլ ոլորտներում։

Արտակ Բեգլարյան

Արցախի պետական նախարար

Pin It on Pinterest