1991 թ. Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունն սկսեց երեխաների հովանավորության ծրագիրը` Հայաստանում դժվար իրավիճակում հայտնված երեխաներին և նրանց ընտանիքներին կանոնավոր կերպով օգնելու նպատակով:
Ծրագիրն սկսվեց ընդամենը 37 երեխաների հովանավորությունից: Տարիների ընթացքում, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում հովանավորված երեխաների թիվը հասավ շուրջ 2000-ի:
ԱՀԱԸ Հայաստանի մասնաճյուղը սոցիալական աշխատողների միջոցով հովանավորված երեխաներին և նրանց ընտանիքներին տրամադրում է բազմակողմանի աջակցություն.
- եռամսյակային դրամական օգնություն
- սննդամթերք
- հագուստ
- հիգիենայի պարագաներ
- գրենական պիտույքներ
- պարբերաբար կատարվող կարիքների գնահատման հիման վրա սոցիալական աշխատողների կողմից մասնագիտական ծառայություններ են մատուցվում բացահայտված հիմնախնդիրների լուծման կամ թեթևացման ուղղությամբ:
Հովանավորված երեխաները օգտվում են ծրագրի հետևյալ ծառայություններից.
- Կազմակերպության մասնաճյուղերում գործող տարբեր կրթական, քրիստոնեական դաստիարակության, սպորտային, արվեստի և արհեստի անվճար խմբակներ
- Ամանորյա, Սուրբ Ծննդի, Զատիկի առիթով կազմակերպվող միջոցառումներ և նվերների տրամադրում
- ԱՀԱԸ ամառային ամենօրյա բակային և Հանքավանի «Շողիկ» մեկշաբաթյա
ներառական ճամբարներ (նաև հատուկ կարիքներով երեխաների համար) - Բժշկական և ատամնաբուժական ծառայություններ, անհրաժեշտության դեպքում՝ ֆինանսական աջակցություն՝ դեղորայքի ձեռքբերման, վիրահատության, բժշկական հետազոտության համար: