Բարեգործական ճաշարաններ

AMAA-ի եւ Ֆրանսիայի «Հույս Հայաստանի համար» մարդասիրական կազմակերպության համատեղ ջանքերով Ստեփանավանում գործում է բարեգործական ճաշարան, որն արդեն 27 տարեկան է: Ճաշարան են հաճախում 60 տարեկանից բարձր մոտ 30 մեծահասակ։

Բացի համեղ սննդից, մեծահասակների համար կազմակերպվում է մեկժամյա ժամանցային ծրագիր, օրինակ՝ ֆիլմի դիտում, տարբեր արդիական թեմաներով զրույցներ, խաղեր եւ ջերմ հաղորդակցություն, ինչն ամենակարեւոր ձեռքբերումն է տարեց մարդկանց համար։

АМАА-ի Բերդի ճաշարանը հիմնադրվել է 2003 թ. սեպտեմբերի սկզբին՝ գերմանուհի բարեգործ, նվիրյալ քրիստոնյա Հաննա Քրիսթենի անմիջական նախաձեռնությամբ: Ճաշարանը սկզբից սպասարկել է շուրջ 86 հոգու: Այժմ ճաշարարից օգտվում են նաեւ Բերդում գործող ցերեկային կենտրոնի երեխաները՝ թվով 30 հոգի:

Ներկայումս ճաշարանը սպասարկում է 60 հոգու:

Pin It on Pinterest