AMAA Հայաստան

AMAA-ն Հայաստանում եւ Արցախում
հավատարմորեն աշխատում է
համայնքների հետ՝ մարդկանց կյանքում
ստեղծելու կրթական, բարոյական եւ հոգեւոր
ամուր հիմքեր՝ ոգեշնչելով նրանց դառնալ
հասարակության լիարժեք անդամներ:

Ավետիսյան դպրոց

Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոցն ապահովում է
12-ամյա լիարժեք, անվճար կրթություն՝ օգտագործելով
նորագույն սարքավորումներ, ժամանակակից,
էկոլոգիապես բարենպաստ շենքում։

«Շող» կենտրոններ

Մեր «Շող» համայնքահեն ցերեկային կենտրոնները
270 դպրոցահասակ երեխաների տրամադրում են
կրթական, սոցիալական, հոգեբանական,
արտ-թերապևտիկ եւ ժամանցային ծառայություններ:

«Չիզ Ափ»

COAF-ն ու AMAA-ն նոր
զարկ են տալիս Լոռու
մարզում կաթնամթերքի
արտադրությանը:

Կրթաթոշակ

Հայաստանի եւ Արցախի պետական ու միջպետական
ԲՈՒՀ-երի՝ ուսուցման առկա համակարգում սովորող
կամ սովորել պատրաստվող ուսանողների համար:

Նոր ծրագիր՝ մայր բուհում

AMAA-ն եւ Երեւանի պետական համալսարանը՝
ի նպաստ «Միջազգային դատարաններ եւ արբիտրաժ»
մագիստրոսական ծրագրի կայացման

Մեր առաքելությունը

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունն աջակցում է հայ ժողովրդի հոգեւոր եւ նյութական կարիքների բավարարմանը, ոգեշնչում եւ ծառայում նրան:

10,000 +

Հովանավորված երեխա

55,000 +

Ուրախ ճամբարական

5,000 +

Սիրիահայ ընտանիք

475 +

Նվիրյալ աշխատակից

Դարձի՛ր մասնակիցը
մեծ ու կարեւոր գործի

ՄԵՐ ԱՌՕՐՅԱՆ

Միջոցառումներ, հարցազրույցներ, հայտարարություններ, լուսանկարներ եւ տեսաանդրադարձներ մեր բազմապիսի ծառայություններից:

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ

Ճգնելու ժամանակն է

Ճգնելու ժամանակն է

Ի հակադրություն դժվարությունների՝ Արցախի շրջափակումը չի խաթարել AMAA-ի գործունեությունը, ծրագրերը չեն ընդհատվել Արցախում եւ գործում են մեծ եռանդով, ծառայության, սիրո հոգով եւ նվիրյալների ջանքերով։

Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում

Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում

Քայլում ես Արցախի փողոցներով, ու կարծես Արցախն էլ քայլում է քո մեջ, ու հասկանում ես, որ որքան հայրենիքի կարիքն ունես քո մեջ, այնքան էլ հայրենիքը քո կարիքն ունի իր մեջ, հասկանում ես, որ այլեւս չունես կորցնելու հայրենիք, այլեւս բավ է…

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ

Տակաւին կ’ապրի Հալէպը, պէտք է ապրի, կարեւոր է իր դիրքը. Զաւէն Խանճեան

Տակաւին կ’ապրի Հալէպը, պէտք է ապրի, կարեւոր է իր դիրքը. Զաւէն Խանճեան

CIVILNET Զաւէն Խանճեանի ղեկավարած ընկերակցութիւնը մշտապէս մօտիկ եղած է Հայաստանին, Սուրիահայութեան, Լիբանանահայութեան եւ ընդհանրապէս օգնութեան ձեռք մեկնած է հայուն՝ հո՛ն, ուր անհրաժեշտութիւն զգացուած է: Զաւէն Խանճեան Հայաստանէն, Արցախէն գալով, անցաւ Հալէպէն: Առիթէն...

AMAA

30 տարի Հայաստանում

Մեր գործընկերները

AMAA-ն իր սոցիալական, կրթական, ազգային-մշակութային եւ այլ բարեգործական ծրագրերն իրականացնելիս համագործակցում է մի շարք պետական, հասարակական ու միջազգային կառույցների հետ:

ՄԵՐ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

Հայաստանի եւ Արցախի գրեթե բոլոր շրջաններում գործում են AMAA-ի շուրջ երեք տասնյակ գրասենյակներ, ցերեկային կենտրոններ, դարմանատներ, բարեգործական ճաշարաններ, մանկապարտեզներ…

Կարծիքներ

Մարդիկ խոսում են մեր մասին…

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության՝ հայ ժողովրդի հանդեպ անցած 100 տարիների հավատի եւ ծառայության վաստակը Աստվածային սիրո իրեղեն վկայություն է եւ արժանացել է մեր ժողովրդի երախտագիտությանը։

Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ

AMAA-ն Սփյուռքի եզակի կառույցներից մեկն է։ Բացառիկ ու խորապես հայ ազգային մի կառույց, որով մենք բոլորս պետք է հպարտանանք… AMAA-ը երբեք դադար չի առնում ու մշտապես հավատարիմ է իր առաքելությանը։

Երկար տարիներ, Ընկերակցությունն ավելի լավ ապագա է կառուցել Հայաստանի համար, եւ սա խորապես գնահատված է ՀՀ Կառավարության կողմից։

Վարուժան Ներսեսյան

Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

Ուզում եմ երախտագիտություն հայտնել АМАА-ին հսկայածավալ օգնության համար՝ 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո, արցախյան առաջին պատերազմի ժամանակ, մեր անկախության ողջ ընթացքում և Արցախյան երկրորդ պատերազմից հետո։ Տեղում իրականացված հսկայական մարդասիրական գործունեությունը գնահատանքի խոսքից վեր է… Ավելի քան 100 տարի Ավետարանչականը կանգնած է կարիքավոր հայերի կողքին և իր ամենօրյա գործունեությամբ տարբեր ոլորտներում՝ հոգևորից մինչև սոցիալական, մարդկանց ավելի բարեկեցիկ կյանքի և ապագայի հույս է ներշնչում։

Լիլիթ Մակունց

ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

Շատ կարեւոր գործունեություն է ծավալում «Շող» ցերեկային կենտրոնը, այն ինձ հնարավորություն ընձեռեց ծանոթանալ Հայաստանին մեկ այլ դիտանկյունից եւս:

Բերնհարդ Մաթիաս Քիսլեր

Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան

Հիացած եմ Ավետիսյան դպրոցի համակողմանի կրթական ծրագրերով։ Տպավորիչ է նաեւ թափոնների կառավարման ոլորտում ավետիսյանցիների ստեղծարար գաղափարների կիրարկումը։

Խոստանում եմ կրկին այցելել կրթօջախ՝ առաջին իսկ առիթի դեպքում։
 

Շոմբի Շարփ

Հայաստանում Միավորված Ազգերի կազմակերպության մշտական համակարգող

Քրիստոնեական կրթությունը, որ ստացել եմ Արցախի AMAA-ի ամառային ճամբարներում, օգնեց իմ մեջ ծառայողի ոգի զարգացնել:

AMAA-ն շատ բան է արել իմ կյանքում, հատկապես` իմ մանկության տարիներին: Բայց ոչ միայն իմ, այլև բազմաթիվ հայ ընտանիքների…

AMAA-ն միշտ բավականին ակնառու, հզոր և ռազմավարական ներդրումներ է կատարել արցախցիների կյանքում՝ սոցիալական զարգացման, կրթության և մեզ համար չափազանց ռազմավարական բազմաթիվ այլ ոլորտներում։

Արտակ Բեգլարյան

Արցախի պետական նախարար

Pin It on Pinterest